USAID-ի հետ կապված կարող ենք արձանագրել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո գծված ու ավելի քան 80 տարի գործնականում փաստացի կիրառված, այսպես կոչված, «Մարշալի պլանն» ավարտում է իր առաքելությունը...
Թրամփն էս ինչ կտրել է կտրում փողերը. մեր երկրում տեսնես քանի՞, այսպես ասած, լրատվական կփակվի, քանի՞, այսպես ասած, իրավապաշտպան կազմակերպություն կդադարի գործելուց...
«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում:
Հասկանալի է, որ միևնույն կողմնորոշումն ընտրած կամ անգամ հռչակած քաղաքական ուժերի և քաղաքական դեմքերի միջև իդեալական փոխըմբռնում ու համաձայնություն չի կարող լինել, բայց այն, ինչ արվում է մեր օրերում, ծայրահեղ անընդունելի է...
Օտարերկրացիները սեղմել են մետրոյի գնացքի արգելակման կոճակը, հետո 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։ Հետաքրքիր է, որ ձերբակալվել են խուլիգանություն կատարողները, ոչ թե Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը, որն այդ մասին հայտնել է...
Ինձ մի հարց է հետաքրքրում։
Եթե Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ԽՍՀՄ-ին պարտության մատնելու ռազմավարական նպատակից ելնելով, նացիստական Գերմանիայի իշխանությունը որոշեր, որ...
Երևանում հանրային տրանսպորտի թանկացման և դրա դեմ բոյկոտի ակտիվ փուլը համընկավ ոչ աշխատանքային օրերի հետ:
Բնական է, որ այդ օրերին հանրային տրանսպորտը սովորական ծանրաբեռնվածություն չունի, և կարող էր տպավորություն ստեղծվել, թե մարդիկ (չբոյկոտողները) վճարեցին և հանգիստ ու կոնֆորտ պայմաններով երթևեկեցին...
Անկեղծ ու հակաքաղաքական բան ասեմ:
Ես վախենում եմ մեկ մտքից՝ որ սրանց տապալի ոչ թե քաղաքական ազգը իր գերակայություններով , որոնց շահառուն նաև սպառողական հասարակությունն է, այլ տապալի սպառողական հասարակությունը իր նեղ շահերով: Ես դրանից ուրախ չեմ: Այսօրվա սպառողական հասարակության մեջ քաղաքական ազգի գերակայության շատ քիչ էլեմենտ կա, ուստի չկա նաև առաջնայինի և երկրորդականի տարբերության գիտակցում:
Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...